Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը հրաժարվել է Բելառուսին նավթի զեղչ տրամադրել

Ռուսաստանը հրաժարվել է Բելառուսին նավթի զեղչ տրամադրել
09.02.2020 | 14:19

Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները փետրվարի 7-ին բանակցել են ռուսական գազի և նավթի գների շուրջ, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ Մինսկի համար գազի գինն անփոփոխ կմնա, Մոսկվան մերժել է նավթի գնի զեչման բելառուսական կողմի առաջարկը: ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը բացատրել է «Մենք չենք կարող անընդհատ փոխել կանոնները և մեր նավթային ընկերություններին անհասկանալի իրավիճակի մեջ դնել»:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ավարտից հետո համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ