Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորոնավիրուսի պատճառով Հռոմը կորցրեց իր ամրագրումների 30%-ը

Կորոնավիրուսի պատճառով Հռոմը կորցրեց իր ամրագրումների 30%-ը
09.02.2020 | 22:13

Կորոնավիրուսն արդեն հսկայական վնաս է հասցրել Իտալիայի զբոսաշրջությանը:
Համաճարակն արդեն իսկ տեղական հյուրանոցային գործակալություններին հազարավոր չեղարկված ամրագրումներ է արժեցել։ Վերջին տվյալների համաձայն՝ հյուրանոցատերերը կորցրել են 50 միլիոն եվրո:

«Սովորաբար փետրվարին չինացի յուրաքանչյուր չորրորդ տուրիստը հանգիստն անցկացնում էր Հռոմում, քանի որ նրանք այս օրերին Նոր տարին են տոնում»,- բացատրում է Cna Turismo- ի նախագահ Մարկո Միսիսկիան: Արտակարգ դրությունը կտևի 6 ամիս, որի ընթացքում կդադարեցվի Չինաստանի թռիչքները, սպառնում է ուժեղ հարված հասցնել Հռոմի տնտեսությանը: Դեմոսկոպիկայի հետազոտական ինստիտուտը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի նվազում մոտ 700 000 մարդով և տարածաշրջանային եկամուտների անկում 765 միլիոն եվրոյով:


Հյուրանոցների, բարերի և ռեստորանների վրա ազդեցությունը լուրջ կլինի: «Չինական տուրիզմը փոխվել է, և մեկ շնչի հաշվով ծախսերը համեմատելի են ամերիկյանի հետ», – եզրափակում է Մարկո Միսիսկիան.- Հռոմը Եվրոպայում ամենակարևոր ուղղություններից մեկն է, ինչպես Փարիզը և Լոնդոնը»:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ