Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թրամփն ուսումնասիրում է Պուտինի առաջարկը

Թրամփն ուսումնասիրում է Պուտինի առաջարկը
09.02.2020 | 22:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել՝ ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Պուտինն առաջարկել է հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջեւ, այդ երկրները պետք է միավորվեն շովինիզմի, ռասիզմի, ատելության, հակահրեականության և այլ դրսևորումների առաջացման սպառնալիքների դեմ: Նա ավելացրել է, որ այս 5 պետությունները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են, «հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ