Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջերմաստիճանը կշարունակի նվազել

Ջերմաստիճանը կշարունակի նվազել
10.02.2020 | 13:08

Ջերմաստիճանը կշարունակի նվազել նաև այսօր և վաղը։ Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -15 աստիճան, բարձրլեռնային շրջաններում՝ մինչև -25-ից -30 աստիճան։ Փետրվարի 13-14-ը ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ուսական կողմում է մնացել 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, որտեղ բուք է։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Ճանապարհներին մերկասառույց է:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ