Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն կալանավորվել է՝ հայտնել են ԱԱԾ-ից։ Նա ձերբակալվել է անցած շաբաթ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Շաբաթավերջին ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: