Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում խախտումների մասին

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում խախտումների մասին
10.02.2020 | 13:09

Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացվեցին: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է մի շարք խախտումների մասին: Որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից: Բռնություններ են գործադրվել տեղական դիտորդների նկատմամբ: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել: Ականատեսների պատմելով՝ մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել, կողմնակի անձինք նշումներ, հավանաբար քվեարկություն են կատարել: Մի ընտրատեղամասում դադարեցվել էր քվեարկությունը՝ պատճառը երկու թեկնածուների կողմնակիցների միջև վիճաբանությունն էր: Արձանագրություն է կազմվել, որ դիտորդներն են ինչ-որ մեկին ծեծել: Այդ ընտրատարածքում առաջադրված էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին: Նրա ներկայացուցիչը դիտորդների դեմ մեղադրանքն անհիմն է համարել: «Մուսավաթ»-ը հայտնել է, որ իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել ներս մտնել: Իշխանությունների ներկայացուցիչները հերքել են խախտումների մասին պնդումները:


ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արթուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին, մինչ այս ուսումնասիրվել է նախընտրական իրավիճակը, և երկուշաբթի օրը առաքելությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախկին խորհրդարանի նախագահ, պատգամավորի թեկնածու առաջադրված Օքթայ Ասադովը օրվա երկրորդ կեսին սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Խորհրդարանի մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրը, սակայն հիվանդանոցից ոչ հերքել, ոչ հաստատել են:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ