Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 908-ի, բուժվածներինը՝ 3 281-ի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 908-ի, բուժվածներինը՝ 3 281-ի
10.02.2020 | 13:11

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 908-ի։ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 9-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 40171 մարդու մոտ, նրանցից 6484-ի վիճակը ծանր է, 3 281 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Համաճարակի օջախ Հուբեյ նահանգից դուրս վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։


Երկուսուկես տասնյակ երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ