Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին
10.02.2020 | 13:13

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:
Նախագահի աշխատակազմը ներկայացրել է պարզաբանումներ ԱԺ-ի ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ նախագահի գործառույթների մասին։


Պարզաբանման մեջ նշված է, որ նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումն է: «Վերոնշյալ որոշման առնչությամբ ՀՀ նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:
Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:


Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, ՀՀ նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասված է պարզաբանման մեջ:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ