Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կարեն Բեքարյան. Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագահի որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է

Կարեն Բեքարյան. Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագահի որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է
10.02.2020 | 13:15

Վերլուծաբան Կարեն Բերքարյանը ֆեյսբուքում գրել է. «Ողջունում եմ իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հետևյալ պատճառներով.
1. ըստ էության, այս որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է, և վստահաբար՝ շատ արագ գալու է պատասխան տալու ժամանակը,
2. ապրիլի 5-ին մեր հանրությունը հնարավորություն է ստանալու իր քվեով և /կամ/ արհամարանքով ցույց տալու անվստահությունն ու մերժումը՝ ատելության ապաշնորհ կուսակցությանը և անձամբ վարչապետին,
3. ներկա իշխանությունները քարոզարշավի ընթացքում ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ իրենց կողմից իրականացված այս աննախադեպ ճնշումների և ավիրող արշավի կազմակերպման իրական մոտիվացիան և նպատակները:
Շարքը կարելի է շարունակել... Մեր պետությունը բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի, և դրա հնարավորությունն առկա է»:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ