Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալիևի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը

Ալիևի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը
10.02.2020 | 13:16

Ադրբեջանում ավարտվել է քվեարկությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Բոլոր 5573 ընտրատեղամասերը փակվել են, մասնակցության հայտն ընտրություններում 17:00-ի դրությամբ կազմել է 44,84 տոկոս:


Ըստ ընտրություններից հետո հրապարակված հարցման արդյունքների՝ «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ՝ վկայում են ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates կազմակերպության էքզիթփոլի արդյունքները: «Մեր հաշվարկներով՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության թեկնածուները ստացել են ձայների մեծամասնությունը 125-ից 69 ընտրական շրջաններում»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Ադրբեջանի օրենսդիր մարմնում 125 տեղի համար ԿԸՀ-ի տվյալներով 1314 մարդ է պայքարում: Նրանցից 11-ին առաջադրել են ընտրողների նախաձեռնող խմբերը, 246-ին՝ քաղաքական 19 կուսակցությունները, 1051-ն ինքնառաջադրվածներ են:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ