Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վախճանվել է Միրելլա Ֆրենին

Վախճանվել է Միրելլա Ֆրենին
10.02.2020 | 13:17

84 տարեկանում իր հայրենի Մոդենա քաղաքում վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, սոպրանո Միրելլա Ֆրենին՝ տեղեկացնում է Il Messaggero-ն: Երգչուհու մահվան պատճառը տևական հիվանդությունն է եղել: Ֆրենին բեմում առաջին անգամ հայտնվել է 1955-ին` «Կարմեն» օպերայում խաղալով Միքաելայի դերը: Իր կարիերայի ընթացքում երգչուհին ելույթներ է ունեցել Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում և շատ այլ հայտնի բեմերում:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ