Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դոնալդ Թրամփը ներկայացրել է բյուջեի նոր նախագիծը

Դոնալդ Թրամփը ներկայացրել է բյուջեի նոր նախագիծը
10.02.2020 | 13:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 4,8 տրլն դոլար բյուջեի նախագիծ, առաջարկ է արվում 21%-ով կրճատել օտարերկրյա օգնության, սոցիալական անվտանգության ցանցի ֆինանսավորման ծավալներն ու փոխարենը միլիարդավոր դոլարներ տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցմանը, գրում է Daily Mail-ը: Նախագահի վարչակազմը նախորդ տարի պատի կառուցման համար ավելի շատ գումար էր պահանջել՝ 5 մլրդ դոլար: Նախագահն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել պատի կառուցմանը, 0,3%-ով ավելացնել երկրի ռազմական ծախսերը (ընդհանուր 740,5 մլրդ դոլար) ու նաև հավելյալ ֆինանսավորում տրամադրել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (ՆԱՍԱ):


Թրամփն առաջարկել է 12%-ով ավելացնել ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը, որ իրականացվի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը: Թրամփը մտադիր է ծրագիրն իրագործել մինչ 2024-ը: Նախագահն առաջարկել է ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը հասցնել 25,2 մլրդ դոլարի, որ հաստատվելու դեպքում, 1990-ականներից ամենաբարձր ցուցանիշը կլինի:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ