Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ:
«Ենի Ադրբեջան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների մեծամասնությունը և հաղթանակ տարել: Ըստ ընտրություններից հետո հրապարակված հարցման արդյունքների՝ «Ենի Ադրբեջանը» կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ: