Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բրեդ Փիթը ստացել է իր առաջին «Օսկարը»

Բրեդ Փիթը ստացել է իր առաջին «Օսկարը»
10.02.2020 | 13:19

Բրեդ Փիթը ստացել է «Օսկար» որպես 2-րդ պլանի լավագույն դերասան ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում իր դերակատարության համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմում դերակատարության համար: Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակի է արժանացել Պոն Չժուն Հոն՝ «Մակաբույծները» ֆիլմի համար, լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակ է ստացել Տայկի Վայթիթին՝ «Նապաստակ Ջոջոն» ֆիլի համար:
Կարճամետրաժ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Դիմացի պատուհանը» կինոնկարը: «Խաղալիքների պատմություն 4»-ը արժանացել է «Օսկար»-ի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ: Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Ամերիկյան ֆաբրիկան»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ