Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օսկար 2020-ի լավագույն դերասանը

Օսկար 2020-ի լավագույն դերասանը
10.02.2020 | 13:21

Ամերիկյան կինոակադեմիան «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնեց Խոակին Ֆենիքսին «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար:
Ֆենիքսը նշել է, որ տարիներ շարունակ եղել է եսասեր ու երկրորդ հնարավորություն չի տվել շատերին, հիմա շնորհակալ է բոլոր ներկաներին, որ օգնել են իրեն: «Միմյանց աջակցելը մարդասիրության լավագույն դրսևորումներից է: Եղբայրս մի առիթով ասաց, որ աշխարհը կարելի է փրկել սիրո միջոցով»,- արձանիկը ստանալիս շեշտել է դերասանը: Ֆենիքսի հետ միասին այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը «Ցավ և փառք» ֆիլմով, Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմով, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» կինոնկարով, Ջոնաթան Փրայսը «Երկու Պապ» ֆիլմով:
«Ջոքեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծ»-ը։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ