Հոլիվուդյան դերասանուհի Ռենե Զելվեգերը արժանացել է Օսկար 2020-ի մրցանակի՝ «Ջուդի» ֆիլմում գլխավոր դերակատարության համար: Անվանակարգում Զելվեգերից բացի ներկայացված էին Սինթիա Էրիվոն «Հարիեթ», Սքարլեթ Յոհանսոնը «Ամուսնական պատմություն», Սիրշա Ռոնանը «Փոքրիկ կանայք» և Շարլիզ Թերոնը «Սկանդալ» ֆիլմերով: «Ջուդի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1968-ի ձմռանը, երբ Ջուդի Գարլենդը տեղափոխվում է Լոնդոն «The Talk of the Town» ակումբում համերգների մասնակցելու համար: Լավագույն ժամանակներից անցել է 30 տարի, և Ջուդիի ձայնն առաջվանը չէ, բայց նրա կամքն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն ավելի հասուն են դարձրել երգչուհուն: Չնայած լեգենդար արտիստը չորս անգամ անհաջող ամուսնություն է ունեցել, պատրաստ է հանդիպել երիտասարդ տղամարդու հետ: