Հայտնի են 2019թ. ՀԳՄ ամենամյա մրցույթի մրցանակակիրները: Գագիկ Սարոյանը «Բացիկներ» գրքի համար արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի (պոեզիա), Նանեն «Վերջին երանին» գրքի համար` Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի (հրապարակագրություն):
Լևոն Շանթի անվան մրցանակը (դրամատուրգիա) շնորհվել է Էլֆիկ Զոհրաբյանին «Թեթև տարեք» գրքի համար, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Ֆելիքս Բախչինյանին «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար: Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն) շնորհվել է Հակոբ Մուշ - «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար, Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ (գրական վաստակի համար)՝ Ավիկ Իսահակյանին` «Վերնատան» զավակները» գրքի համար:
Սուսաննա Հովհաննիսյանը «Հովհաննես Թումանյան» գրքերի համար արժանացել է Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի (թարգմանական գրականություն)՝ Շանթ Մկրտչյան –Ֆեռնանդո Պեսսոա «Քնարերգություն» գրքի համար:
Արձակի ժանրում (Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ) մրցանակակիր չկա: