Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բադասյանը և Բուքիքիոն քննարկել են հանրաքվեի հարցերը

Բադասյանը և Բուքիքիոն քննարկել են հանրաքվեի հարցերը
11.02.2020 | 02:17

Հայաստանի արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ՝ քննարկելով Սահմանադրության փոփոխության և այդ հարցով նշանակված հանրաքվեի հարցը։

«Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ, անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է նախարար Ռուստամ Բադասյանը։

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ