Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները
11.02.2020 | 02:18

Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները։ Վերահսկող դատախազը կայացրել է մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշում և լրացուցիչ քննություն կատարելու համար հետ է ուղարկել քննիչին։ Ըստ դատախազության, նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները։


Դատախազությունից հայտնում են, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ