Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիայում թուրքական բանակի 5 զինծառայող է զոհվել

Սիրիայում թուրքական բանակի 5 զինծառայող է զոհվել
11.02.2020 | 02:19

Սիրիայի կառավարական բանակի հետ ընդհարումներում Թաֆթանազի մերձակայքում թուրքական բանակի 5 զինծառայողներ են զոհվել, ևս 5-ը վիրավորվել են՝ տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:


Վիրավորները ուղղաթիռով տեղափոխվել են Թուրքիա: Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով, վերջին մեկ շաբաթում ավելի քան 1200 միավոր թուրքական զրահատեխնիկա և բեռնատար է մուտք գործել Իդլիբ: «Նույն ժամանակահատվածում Սիրիայում վերատեղակայված թուրք զինվորականների թիվը հասնում է 5 000», - պնդում են կենտրոնի փորձագետները:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ