ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է, թե որ դեպքում նախագահի որոշումը՝ հանրաքվեի անցկացնելու մասին, կարող է բողոքարկվել ՍԴ- ում: «Եթե Աժ պատգամավորների 1/5-րդը դիմի ՍԴ՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը», - ասաց նա: