Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմական ոլորտում

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմական ոլորտում
11.02.2020 | 02:23

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում և համատեղ զորավարժությունների անցկացումը՝ ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Որոշվել է, որ այդ համագործակցությունը շարունակվելու է: Դա կարևոր իրադարձություն էր: Երեք երկրների կամքն ու վճռականությունն է, որ ապագայում շարունակվի այդ համագործակցությունը», - ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ