Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ
11.02.2020 | 02:30

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնությունը, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ:

«Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017-ը ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգմել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,-ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:


«Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,-ասաց նա և նշեց, որ 2019-ը ամփոփել ենք հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով: «Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,-նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը: «Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որ նրանք կարողանան գալ Հայաստան»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ վերջին համաներման ժամանակ ծանր հանցագործություններ կատարած բազմաթիվ մարդիկ են համաներվել, իսկ նրանք, որ 8, 10 տարեկանում լքել են հանրապետությունը, չեն կարող վերադառնալ: «Արդյունքում կմնա 7 հազար մարդ, որոնց 27-ը չի լրացել և նրանք կգան ու կծառայեն: Մենք կարող ենք ասել, որ սա առաջին և վերջին անգամ ենք անում»,-ասաց նա և նշեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 27 տարեկաններին, ովքեր դեռ կարող են գալ և ծառայության անցնել բանակում:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ