«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահն է, և համարվում է, որ ավելի արդյունավետ կկազմակերպի տեղական կառույցների աշխատանքը հօգուտ Սահմանադրական փոփոխությունների: