Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երևանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը

Երևանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը
11.02.2020 | 02:34

Փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը, որը կազմակերպվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան այցի շրջանակում։ Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին, Հայաստանի և Հորդանանի պետական և մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և գործարարներ։
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկելՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ