Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ցա­վոք, Մե­սին հա­վերժ չէ

Ցա­վոք, Մե­սին հա­վերժ չէ
11.02.2020 | 04:07
Goal.com-ի տե­ղե­կաց­մամբ՝ Բրա­զի­լիա­յի հա­վա­քա­կա­նի նախ­կին հար­ձակ­վող Ռի­վալ­դոն կար­ծիք է հայտ­նել, որ կա­տա­լո­նա­կան «Բար­սե­լո­նը» պետք է վե­րա­դառ­նա իր հայ­րե­նա­կից Նեյ­մա­րին գնե­լու տար­բե­րա­կին։ «Մե­սին հա­վերժ չէ, և կա­տա­լո­նա­կան ա­կում­բը պետք է փո­խա­րի­նող գտ­նի նրան: Դա պետք է լի­նի այն­պի­սի ֆուտ­բո­լիստ, որը դժ­վար ի­րա­վի­ճակ­նե­րում խա­ղը կվերց­նի իր վրա: Կար­ծում եմ՝ Նեյ­մա­րը հենց այդ կա­տա­րողն է: «Բար­սե­լոնն» այս ամ­ռա­նը նրան վե­րա­դարձ­նե­լու ևս մեկ փորձ պետք է կա­տա­րի», - ա­սել է Ռի­վալ­դոն:
Հի­շեց­նենք, որ 2019-ին Նեյ­մա­րը մոտ էր «Բար­սե­լոն» վե­րա­դառ­նա­լուն, սա­կայն տե­ղա­փո­խու­թյու­նը այդ­պես էլ չկա­յա­ցավ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆա
Դիտվել է՝ 6270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ