Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջերմաստիճանը կբարձրանա

Ջերմաստիճանը կբարձրանա
11.02.2020 | 15:33

Ջերմաստիճանը փետրվարի 12-14-ին կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով: Այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Երևանում այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին հնարավոր է, փետրվարի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ