Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել։ Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասեց մեր տեսակետը, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Սպասում էինք արձագանքի։ Որ արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը», - ասաց նա։ Հարցին՝ հասարակությունն «այո» կասի Սահմանադության փոփոխություններին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ժողովրդին տալ։
Ճշգրտող հաջորդ հարցին՝ ԲՀԿ-ն «այո»-ի, թե «ոչ»-ի ճամբարում է լինելու, Ծառուկյանը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո։
«Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք», - նշեց ԲՀԿ նախագահը: