Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Տիգրան Մուկուչյան. Եթե սահմանված ժամկետում հանրաքվեին դեմ ճամբար չձևավորվի, 50 հոգուց կազմված քաղաքացիների խումբ կարող է դիմել և ստանձնել «ոչ»-ի ճամբարը

Տիգրան Մուկուչյան. Եթե սահմանված ժամկետում հանրաքվեին դեմ ճամբար չձևավորվի, 50 հոգուց կազմված քաղաքացիների խումբ կարող է դիմել և ստանձնել «ոչ»-ի ճամբարը
11.02.2020 | 15:46

Մենք այսօր ունենք մեկ առաքելություն՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը, մեր թիվ մեկ խնդիրը դա է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահն անդրադարձավ հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր և քննադատական ելույթներ էր հնչեցնում նրա հասցեին և այսօր նա շարունակում է պաշտոնավարել՝ ինչպե՞ս կգնահատի իր և իշխանության հարաբերությունները: «Այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել, որ հանրաքվե անցկացնելու համար պատշաճ պահպանվեն օրենքով սահմանված բոլոր ժամկետներն ու պահանջները, դա է այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը»,- ասաց Մուկուչյանը:


Ընդդիմության դիտարկման վերաբերյալ, որ քարոզարշավը դեռ չսկսված իշխանական քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով գործի է դրվել, և օրինակ են բերում վարչապետի հայտարարությունները՝ Մուկուչյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրը վերաբերում է նրան, որ անգամ Հանրաքվեի մասին օրենքում է գրված՝ օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս կարող է քարոզչություն իրականացվել: Դրա հնարավորությունը նախատեսված է: Քարոզչության ժամանակահատվածը սահմանվում է այն հաշվով, որ որոշ սահմանափակ ռեսուսրների նկատմամբ կիրառվեն որոշակի կանոնակարգումներ և քարոզչության կողմերի համար այդ ժամանակահատվածում պահպանվի հավասարություն»,- ասաց նա:


Մուկուչյանն ընդգծեց, որ հանրաքվեի համար նախատեսվելիք գումարի հաշվարկն իրականացվում է և կարծում է, որ այն կլինի նույնը՝ ինչ եղել է նախորդ համապետական ընտրությունների ժամանակ: Մուկուչյանը նշեց, որ պետք է հաշվի առնել նվազագույն աշխատավարձի աճը: «Հանձնաժողովի անդամների աշխատավարձի համար բազային է ընդունվում նվազագույն աշխատավարձը: 2018-ի ընտրություններին մոտավոր 2.5 մլն դոլար է ծախսվել: Ենթադրում եմ՝ կլինի նույնը»,- ասաց նա: Նախորդ ընտրություններին կազմակերպված է եղել 2010 տեղամաս, հիմա կազմավորումից հետո կկարողանան հստակ այդ հարցին պատասխանել: Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի օրից լիազոր մարմինը կհրապարակի ընտրողների իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:
Հարցին՝ մեկ քառորդը պետք է կողմ քվեարկի, որ անցնի փոփոխությունը՝ Մուկուչյանն ասաց. «Ոչ, այստեղ կանոնակարգումը հետևյալն է՝ հանրաքվեի դրված օրինագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»,- ասաց նա:
Նա նշեց, որ «ոչ»-ի կողմ ձևավորելու համար ժամկետ կա սահմանված: «Եթե այդ ժամկետում «ոչ» քարոզչական կողմ չի գրանցվում և ոչ ոք չի դիմում, չի գրանցվում, կարող է 50 քաղաքացիներից բաղկացած խումբ դիմել և գրանցվել «ոչ» քարոզչական նախաձեռնություն: Կարող է գրանցվել միայն մեկ «այո» և միայն մեկ «ոչ» քարոզչական խումբ»,- շեշտեց նա:
Հարցին, թե որն է իր ֆենոմենը բոլոր իշխանությունների կողմից սիրելի լինելու համար, Մուկուչյանն ասաց, որ միայն մեկ ֆենոմեն կա՝ պատշաճ կազմակերպել գործընթացը: Նա դժվարացավ ասել՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ կդրվեն. «Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել հնարավոր կլինի՞ իրականացնել դա, թե չէ, բայց պետք է նկատել բոլոր մյուս վերահսկողական մեխանիզմները լինելու են»,- ասաց նա: Մուկուչյանը նշեց, որ դիտորդներ հանրաքվեին լինելու են ոչ միայն ՀԿ ներկայացուցիչներ այլև կուսակցությունների:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ