Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իշխանությունները լուրջ մտահոգություն ունեն հանրաքվեի ելքի հետ կապված և ինտենսիվ աշխատում են ՍԴ անդամների վրա

Իշխանությունները լուրջ մտահոգություն ունեն հանրաքվեի ելքի հետ կապված և ինտենսիվ աշխատում են ՍԴ անդամների վրա
11.02.2020 | 15:50

«Հրապարակը» գրել է. «Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին եւ առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ:


Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչեւ փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, եւ այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետեւանք է ունենալու իրենց եւ երկրի համար, եւ հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է: Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ