Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արա Վարդանյան. «Ժողովրդի» պահանջով իշխանությունները 7 մլն դոլար կծախսեն հանրաքվեի համար

Արա Վարդանյան. «Ժողովրդի» պահանջով իշխանությունները 7 մլն դոլար կծախսեն հանրաքվեի համար
11.02.2020 | 15:51

Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքում առանձնացրել որոշ ծախսեր, որոնք, իր պնդմամբ, իշխանություններն արել են ժողովրդի պահանջով։
Ըստ նրա՝ «Ժողովրդի» պահանջով վարչապետի համար գնվել է 2 զրահապատ մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլար։
Վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ինքնաթիռների վարձակալության համար ծախսված 350,000 դոլարը։ Այս այցը, ըստ Արա Վարդանյանի, միանգամայն աննպատակ էր։ «Ժողովրդի» պահանջով, ըստ նրա, բաժանվում են պարգևատրումներ՝ 40.000.000 USD։ Հիմա էլ նույն «ժողովրդի» պահանջով լինելու է հանրաքվե, ծախսվելու է մոտ 7.000.000 ԱՄՆ դոլար։ «Այսինքն՝ վերջին 2 տարվա ընթացքում «ժողովուրդը» պահանջել է մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս»,– նշել է Արա Վարդանյանը՝ իշխանություններին կոչ անելով վերջ տալ ժողովրդի անվան տակ նման ծախսեր անելու պրակտիկային։ «Հերիք է ժողովրդի անվան տակ ձեր մանկական երազանքներն իրականացնեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեզ այդ ամենը չթույլատրողներին վարկաբեկեք և շինծու գործեր սարքեք, ՀԵՐԻՔ Է։
Հիշեք, հենց այդ նույն ժողովուրդն է բերելու իշխանության այն մարդու, ով բառացի խոսք կտա, որ բոլորիդ բանտարկելու է շատ երկար ժամանակով։ Գիտե՞ք ինչու, որովհտև դուք գնացել եք ամենաստոր քայլին, խաբել եք հենց այդ ժողովրդին։ Փոխհատուցման պահը մոտենում է, վայելեք...»,– գրել է նա։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ