Լրագրողներն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ նա ընդդիմադիր մյուս գործընկերների հետ համատեղ դիմի ՍԴ ՝ վիճարկելու սահմանադրության փոփոխություններ անցկացնելու հարցը։
Նա պատասխանեց՝ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, իրենք ձեռնպահ են մնացել նման քայլից։ «Մենք ձեռնպահ ենք մնացել, որ բոլորին հասկանալի լինի», - իրենց քայլը բացատրեց Ծառուկյանը։ Ճշգրտող հարցին՝ ԲՀԿ-ն որևէ դեպքում չի՞ միանա անհրաժեշտ ստորագրահավաքին, խորհրդարանական խմբակցության ղեկավարը կրկնեց՝ այդ հարցին արդեն պատասխանեց։