Ժողովրդին կերակրողը, ժողովրդին պահողը գյուղատնտեսությունն է։ Բայց այսօր այդ ոլորտը շատ վատ վիճակում է, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Թեկուզ պետությունը սուբսիդավորում է սպանդանոցների հարցում, դա ոչ մի բան չի փոխել։ Էսօր մարդն ունի 2-3 կով, հանդիսանում է ֆերմեր։ Գյուղատնտեսության զարգացման համար հարկավոր է բանկային համակարգը փոխել։ Գյուղացիները պետք է օգտվեն 0-0.25 տոկոսանոց վարկերից, որպեսզի կարողանան ոտքի կանգնել։ Գյուղացուն պետք է հնարավորութուն տան, որ նա գոնե 3 տարուց վարկը փակի։ Մարդկանց պետք է ժամանակ տան, որ միայն տոկոսները վճարեն։ Մենք մեր ժողովրդին պետք է չխեղդենք, դրա համար պետք է քննարկումներ լինեն», - ասաց Ծառուկյանը: