Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ու ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում՝ ասուլիսում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ատելության գեներացիա է տեղի ունենում երկրում: Ես ու մեր կուսակցության անդամները ստանում ենք նամակներ, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Ես այդ մասին գրառում եմ արել, որևէ իրավապահ մարմին չի կապվել՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, զրո արձագանք իրավապահ մարմիններից: Այսինքն, նորմալ է, որովհետև ատելության գեներացիան իշխանություններից է եղել, ինչու իշխանությունը պիտի աձագանքի դրան: Ես հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին», - ասաց Մարուքյանը՝ հավելելով «Ինձ զարմացնում է, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում և ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում»: Մարուքյանը նաև նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանում աուդիտ է անցկացվում, որի նպատակն է ճշտել, թե հիմնարկներում ովքեր են ԼՀԿ-ից: «Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու Վանաձորի հիմնարկներում քանի՞ ԼՀԿ աշխատող կար», - ասաց Մարուքյանը: