Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանն այցելել է խորհրդարանի հայ պատգամավորին

Էրդողանն այցելել է խորհրդարանի հայ պատգամավորին
11.02.2020 | 16:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին, որը երկարատև բուժման կուրս է անցնում: Իր տուն Էրդողանի այցի մասին Twitter-ում գրել է Եսայանը: Նա շնորհակալություն հայտնել Էրդողանին և հույս հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքին:
Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ