ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը սահմանադրական հանրաքվեի հարցով չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման հրավեր չի եղել, հանդիպում չի եղել՝ խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, որ հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել։
«Մենք պատրաստ ենք 24 ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք իրավական կողմը։ Եվ սպասում էինք արձագանքի, որ արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը։