Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին
11.02.2020 | 16:18

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը։


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի և հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Զրույցի ընթացքում արծարծվեց նաև տարբեր երկրներում հայոց սրբավայրերի և մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ