Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
11.02.2020 | 23:38

Փետրվարի 11-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Հարգելի վարորդներ, զերծ մնացեք վերոնշյալ ճանապարհահատվածով երթևեկելուց:

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածը դժվարանցանելի է բքի պատճառով. տեսանելիությունը՝ 5-30 մետր: Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ