ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ընտրություններում նրա կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» հաղթանակի կապակցությամբ: «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում», - գրել է Պուտինը Ալիևին՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում ավելի կամրապնդվեն: