Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անդրեյ Ռուդենկո. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել

Անդրեյ Ռուդենկո. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել
11.02.2020 | 23:40

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն "Россия Сегодня" գործակալությանը հարցազրույցում: Նա նշել է, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադբեջանի ԱԳ նախարարները քննարկել և մշակել են հստակ առաջարկներ, որոնք թույլ կտան բարենպաստ միջավայր ստեղծել կարգավորման բովանդակային բանակցությունները վերսկսելու համար:


«Այդ առաջարկներից մի քանիսն արդեն իրագործվել են՝ իրավիճակը սահմանին և շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ, Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապ է գործում, կազմակերպվել են լրագրողների փոխադարձ այցեր, գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Էլվին Իբրահիմովը ազատ են արձակվել, շարունակվում է աշխատանքը մյուս ձերբակալվածների ուղղությամբ», - ասել է Ռուդենկոն, հավելելով՝ այս ամենը վկայում է, որ կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչի մասին խոսվել է նաև ԱԳ նախարարների՝ Ժնևում հանդիպման ժամանակ:


«Մոսկվան պաշտպանում է կողմերի այս տրամադրվածությունը, հիմա կան հիմքեր՝ աշխատանքները շարունակելու համար, կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է», - ընդգծել է Անդրեյ Ռուդենկոն:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ