Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պեկինը կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կանխատեսում է փետրվարի վերջին

Պեկինը կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կանխատեսում է փետրվարի վերջին
11.02.2020 | 23:42

Չինաստանում անցած մեկ օրում միայն կորոնավիրուսից հարյուր մարդ է մահացել, որ մինչ այժմ 24 ժամում արձանագրված ամենախոշոր ցուցանիշն է: Անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդությունն արդեն ավելի քան հազար մարդու կյանք է խլել, վարակված են 42 հազարը: Պեկինում կառավարության խորհրդականը հայտարարել է, որ իրենց հաշվարկներով՝ համաճարակը գագաթնակետին կհասնի փետրվարի վերջին, ապա կսկսի նահանջել: Համաճարակի ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է ընկնել, քանի որ դրա հիմնական սպառողը՝ Չինաստանը, շեշտակի կրճատել է արտադրության ծավալները՝ կարանտինի պատճառով։

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ