Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իդլիբում թեժ մարտեր են

Իդլիբում թեժ մարտեր են
11.02.2020 | 23:43

Սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։ Ժամեր առաջ հաղորդվեց, որ Ասադի կառավարական բանակի ուղղաթիռներից մեկը կործանվել է. օդաչուն զոհվել է, այլ մանրամասներ հայտնի չեն: Միջադեպից ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր. «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր զինվորների մահվան համար, շատ բարձր գին կվճարեն»: Անցած մեկ շաբաթում թուրքական բանակն այդ տարածքում 12 զոհ է տվել, հինգ վիրավոր: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այսօր ավելի ուշ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան այս թեմայով: Ռուսաստանը՝ Իրանի հետ, Սիրիայի կառավարության երաշխավորն է, ուստի և պետք է կանգնեցնի այս արյունահեղությունը, հայտարարել է Անկարան:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ