Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վաշինգտոնը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները

Վաշինգտոնը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները
11.02.2020 | 23:44

Վաշինգտոնը քննադատել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները: Երկրում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարություն է տարածել, մեջբերելով ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, ըստ որի՝ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները, - հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը: - Դա Ադրբեջանի իշխանություններրի ստանձնած պարտավորությունն է միջազգային համայնքի, բայց նախ և առաջ՝ սեփական ժողովրդի առաջ»:

Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նույնպես արձանագրել է, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ