Մանկատան 30 շրջանավարտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր։ «Իրականում, մեզ համար ևս շատ հուզիչ է այս իրադարձությունը: Շնորհավորում եմ բոլորիդ և հուսով եմ, որ այս հնարավորությունը կփոխի ձեր կյանքի որակը, կապահովի բարեկեցիկ պայմաններ՝ ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Նախարարությունը շատ է կարևորում նաև մարզերում բնակարանների ձեռքբերումը, ինչին զուգահեռ դուք առաջնահերթության կարգով կարող եք ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, վերապատրաստվել և զբաղվել ձեռներեցությամբ», - արարողության ժամանակ նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: