Չինաստանից ամբողջ տարածքից 20 հազար բժիշկ է եկել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար՝ ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի հայտարարության մեջ:
«Այս պահի դրությամբ ավելի քան 20 հազար բժշկական աշխատող է ուղարկվել Ուհան և Հուբեյի նահանգի բազմաթիվ այլ քաղաքներ բժշկական օգնություն ցույց տալու համար», - նշվում է Պետխորհրդի հաղորդագրության մեջ: