Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կոնստանտին Օրբելյանը՝ որպես տնօրեն կշարունակի պաշտոնավարել

Կոնստանտին Օրբելյանը՝ որպես տնօրեն կշարունակի պաշտոնավարել
11.02.2020 | 23:55

«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը և տեղեկացրել, որ Առաջին ատյանի դատարանը հօգուտ իրեն դատավճիռ է կայացրել, որը լիազոր մարմինը՝ նախարարությունը փորձել էր վիճարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, որը կրկին մերժվել է:

«Այժմ ուժերս կենտրոնացնում եմ՝ կյանքի կոչելու հետագա նախագծերս: Ժամանակը սուղ է և պետք է հասցնենք բեմադրել մի շարք օպերաներ և մի շարք այլ ծրագրեր»,-ասաց Օրբելյանը և հավելեց, որ ի տարբերություն նախորդ կառավարության, որը հոգում էր իրենց հյուրախաղերի հիմնական ծախսերը՝ այս կառավարությունից պատասխանել են, որ իրենց համար միևնույն է, թե ինչպես և որտեղից միջոցներ ձեռք կբերեն: Հարցին, թե ԿԳՄՍ-ն ինչ կարծիք ունի իր վերադարձի մասին՝ Օրբելյանն ասաց, որ դեռևս չի հանդիպել. «Վաղն եմ հանդիպելու, այդ ժամանակ պարզ կլինի, իսկ թատրոնի կոլեկտիվն արդեն տեղյակ է. ոմանք ուրախությամբ ընդունեցին, ոմանք` ոչ այդքան»,- ասաց մաեստրոն:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ