Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեն Սիմոնյան. Փորձում են խլել հեղափոխությունը

Ալեն Սիմոնյան. Փորձում են խլել հեղափոխությունը
11.02.2020 | 23:57

Հանրաքվեի քարոզարշավը բոյկոտելու է ԼՀԿ-ն, իրենք ասում են, թե «Ոչ» քարոզելով իշխանությանը ծառայություն կմատուցեն: Դա աբսուրդ է, որովհետև եթե պատասխանատվություն են կրում իրենց ընտրողների առջև, պետք է այդ մարդկանց ուղղորդեն, եթե իրենք ասում են՝ հանրաքվեն հակասահմանադրական է, ու դեմ են «Այո»-ին, ստացվում է՝ չեն կողմնորոշվել և չգիտեն՝ ինչով են զբաղված՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԼՀԿ կուսակցության նախագահ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին:Հիշեցմանը՝ դա նույն սցենարն է, որով 2015-ին շարժվեց Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք դրա տակ բացատրություն դրեցինք, իսկ սրա տակ դրված բացատրություն չկա:

Նա հասկանում է, որ ՀՀ ժողովուրդը «Այո» է ասելու և խուսափում է, բայց միևնույն ժամանակ չի կարողանում խուսափել այն անցյալից, երբ ասում էր հնարավոր է նաև գլխավորի «Ոչ»-ի ճամբարը, չի կարողանում դրանից փախչել, դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է՝ անում»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանն անընդհատ խոսում է ատելությունից, ինչ-որ բաներ է ցույց տալիս, բայց «Էդմոն Մարուքյան» ֆան էջը երկու օր առաջ ոչ հաճելի բաներ է գրել. «Ես դա ուղարկել եմ իրեն: Ինձ համար անընդունելի և խիստ դատապարտելի է, որ Մարուքյանին կամ որևէ մեկին սպառնում են»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Դիտարկմանը, թե ըստ Մարուքյանի՝ վարչապետի հայտարարությունը, որ «Ոչ» քարոզողները հակապետական են, իսկ «Այո»-ի կողմնակիցները՝ նվիրյալներ և դա արդեն իսկ ատելության խոսք է, նա ասաց. «Քաղաքական գնահատականները և ատելության խոսքը, եթե սկսենք նույնացնել, ես կարող եմ պարոն Մարուքյանի ամեն հարցազրույցի մեջ ատելության խոսք գտնել: Իր խոսելու ձևը, սարկազմը, ծաղրանքը, ամեն ինչի մեջ կարելի է գտնել: Գոյություն ունի քաղաքական խոսք»: Նրա խոսքով՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Եթե 650,000-700,000 մարդ գնաց ասաց՝ «Այո», իրավական հնարքները դառնում են առոչինչ»,- նշեց նա:


Հարցին, որ ընդդիմադիրները, կարծես, փորձում են բոյկոտել այս գործընթացը, եթե իշխանությունը միայնակ մնա «Այո»-ի հետ, ի՞նչ է լինելու և հիշեցմանը՝ Մարուքյանն ասում է հակասահմանադրական է այս գործընթացը, և ՀՀԿ-ն էլ «Ոչ»-ի ճամբար կարծես չի ձևակերպելու, նա պատասխանեց. «Ասել, որ ՀՀ քաղաքացիների, ՀՀ ժողովրդի իշխանությունը հակասահմանադրական է, դա ճիշտ չէ: Ինչ վերաբերում է հանրապետականներին, այո՛, ՀՀԿ-ն և պարոն Մարուքյանը շատ հաճախ համընկնելու են նաև ապագայում»: Հարցին, թե ժողովուրդն ի՞նչ կապ ունի այս գործընթացների հետ, նա նշեց, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն և այդ հեղափոխության վերջին բաստիոնը մնացել է դատական այն համակարգը, որի մասին խոսվում է: «ՍԴ-ն հեռացվելու է և հեռացվելու է ՀՀ ժողովրդի միջոցով: Այսօր ՀՀ ժողովուրդը կգնա ընտրատեղամաս և կծախսի ընդամենը 5 րոպե: Որևիցե կասկած չունեմ, որ լինելու են շատ բարձր տվյալներ և վերջ է դրվելու այն ամենին, ինչը չի ավարտվել: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՀՀ ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը»,- հայտարարեց նա:


Ճշտող հարցին՝ պատկերացնո՞ւմ է առանց «Ոչ»-ի քարոզարշավ, նա արձագանքեց, որ նման բան չի կարող լինել: «50 հոգի մարդ կարող է հավաքվել և ձևավորել «Ոչ»-ի ճամբար: Ես գուշակություններով չեմ զբաղվում, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն հայտարարե՞լ են, որ «Ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու»,- նշեց նա:


Ալեն Սիմոնյանը նշեց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՍԴ–ն էլ իր խրամատն է և ինքը պահում է այն։ «Մենք ժողովրդին ասում ենք՝ դուք եք մեզ ընտրել և իրավունք ծնողը, օրենքը ծնողը դուք եք, ասում ենք՝ տեսեք, թե ինչ է կատարվում. հավաքվել են և ուզում են հեղափոխությունը ձեր ձեռքից խլել: Մենք ասում ենք՝ 5 րոպեի ընթացքում վերջ կդնենք այդ խրամատին և այնտեղ հավաքված այն մարդկանց, որոնք փորձում են խլել հեղափոխությունը»,- ասաց նա: Ի պատասխան հարցի՝ հանրաքվեն կանցկացվի, եթե դատավորները հանրաքվեի նախորդ օրը որոշեն օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից, նա նշեց, որ այդ դեպքում էլ հանրաքվեն այդուհանդերձ կկայանա: «Չեմ բացառում, որ ինչ-որ դատավորներ կհրաժարվեն, կողջունեմ այդ քայլը և կհամարեմ այդ մարդկանց ՀՀ քաղաքացիների ձայնը լսող, պետական մարդիկ, որոնք հասկանում են այն ամենը, որ ի հեճուկս իրենց հաճախ արվել է և դրան լուծում են տալիս: Հանրաքվեն կկայանա, եթե նույնիսկ մեկ օր առաջ դատավորները հրաժարական տան, չնայած՝ խիստ կասկածում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հանրաքվեին մասնակցող քաղաքացիների թիվը քարոզարշավից է կախված լինելու, միևնույն ժամանակ ասաց, որ 650,000 մարդկանց մասին խոսք լինել չի կարող, ավելի շատ է լինելու սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների թիվը:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ