Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բուրջանաձեն հայտարարել է Վրաստանում հնարավոր հեղափոխության մասին

Բուրջանաձեն հայտարարել է Վրաստանում հնարավոր հեղափոխության մասին
12.02.2020 | 00:02

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն RIA Novosti-ին ասել է, որ Վրաստանում կարող է հեղափոխություն սկսվել, եթե աշնանային խորհրդարանական ընտրությունները անցկացվեն առանց նորմերի պահպանման:


Ըստ նրա՝ 8 տարի անց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսում է հիշել նախորդ դեպքերը, և դա հուշում է, որ հակառակորդների քաղաքական հետապնդումները սկսվել և շարունակվում են Վրաստանում: «Դժբախտաբար, Իվանիշվիլին կավարտի նույնքան վատ, որքան ավարտեց Սահակաշվիլին։ Այդ պատճառով էլ ընդդիմությունը ստիպված է շարունակել նստել մեկ սեղանի շուրջ և գործել համաձայնեցված ձևով, հակառակ դեպքում մեզ բոլորիս առանձին-առանձին կնստեցնեն: Ընդդիմությունը կշարունակի գործել: «Վրացական երազանքը» ամեն ինչ արել է մեծամասնությունը ամեն գնով պահպանելու համար», – ասել է Բուրջանաձեն՝ հավելելով, որ իրենց պետք են բնականոն ընտրություններ, բազմակուսակցական խորհրդարան, որպեսզի բացառեն ցանկացած կուսակցության միակողմանի իշխանությունը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ