Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԲՀԿ-ն դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ

ԲՀԿ-ն դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ
12.02.2020 | 00:10

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:


«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն ԲՀԿխմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Նա իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ