Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը մտահոգված է Իդլիբի վիճակով

ԱՄՆ-ը մտահոգված է Իդլիբի վիճակով
12.02.2020 | 14:49

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում իրավիճակն ավելի է սրվել:
ԱՄՆ-ը մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի գործողություններով: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ միջամտել Իդլիբում տիրող իրավիճակին, բայց իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի գործողություններից։ Մոսկվան և Անկարան, որ աջակցում են հակամարտության տարբեր կողմերի, դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հրադադարի շուրջ, ինչպես արեցին անցյալ տարվա աշնանը:
Այսօր Թուրքիայի նախագահը պետք է հայտարարի նոր քայլերի մասին:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ